Ինչպես հայտնել ենք` ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը բաց նամակ էր գրել պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին:
Ավելի ուշ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Թևան Պողոսյանին:
Նա մասնավորապես նշել է.
«ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանին.
Հարգելի Թևան.
Շնորհակալ եմ ձեր տուն այցելելու բաց հրավերի համար և սիրով ընդունում եմ, մանավանդ որ պարոն Մարուքյանի հետ որևէ անձնական խնդիր չունեմ։
Միայն մի խնդրանք-պայման. քաղաքական հարցեր չենք քննարկելու։
Քաղաքականությունը ինձ համար գործունեության հրապարակային և սթափ տեսակ է, որը չի կարող որոշվել փակ դռների ետևում, գինու շուրջ։
Կգամ կնոջս և փոքրիկներիս հետ։) »: