Մենք բոլորս պետք է մեր հնարավորությունների շրջանակում աջակցենք, որպեսզի լուծում տրվեն խնդիրներին. Սուքիաս Ավետիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիասյանն ArmLur.am -ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վարչապետի կողմից իրականացվող փոփոխությունները բնական գործընթաց են և այժմ վաղ է որևէ գնահատական տալ. «Փոփոխությունները, բնական է, որ վարչապետի խնդիրն է: Նա է որոշում, թե որ տարբերակն է ավելի արդյունավետ կառավարման համար:

Եթե նախարարությունը վերանվանվել է կոմիտեի`այստեղ կարևոր է, թե ինչ գործառույթներ է այն իրականացնելու, և հենց դրանցից է կախված նրանց առավել օգտակար գործել կամ չգործելը:

Իսկ ընդհանրապես փոփոխությունները միշտ էլ դրական են, եթե ժամանակի ընթացքում պարզվում է, որ այդ փոփոխություններն արդարացված են: Իսկ դրա համար  պետք է, որպեսզի որոշ ժամանակ անցնի, որից հետո նոր կկարողանանք գնահատականներ տալ»:

Պատգամավորը, նաև նշեց, որ այս փոփոխություններն իրեն հավատ են ներշնչում. «Մենք բոլորս պետք է մեր հնարավորությունների շրջանակում աջակցնեք, որպեսզի լուծում տրվեն խնդիրներին»:

Իսկ այն հարցին, թե ինչ առաջարկներ ունեն նորանշանակ վարչապետին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեր առաջարկները հիմա տեղին չեն: Պետք է սպասենք նրա որոշումներին, որովհետև համար մեկ պատասխանատուն վարչապետն է, իսկ երբ ԱԺ-ում լսենք նրա ծրագրերը գուցե և ունենանք մեր առաջարկները»:




Լրահոս