Ինչպես տնային պայմաններում սպիտակեցնել ատամները. արդյունքն ակնհայտ է (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իդեալական ձյունափայլ ժպիտը շատերի երազանքն է: Գոյություն ունի ատամների սպիտակեցման բազմաթիվ մեթոդներ և կարճ ժամանակում դրանք հիանալի արդյունք են ապահովում: Ցավոք, այդպիսի թանկարժեք պրոցեդուրաներ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ: Այդ պատճառով, ներկայացնում ենք միջոց, որը տնային պայմաններում կօգնի սպիտակեցնել ատամները և ապահովում է լավ արդյունք`  երկարատև օգտագործման պարագայում:

2

Ինչպես սպիտակեցնել ատամները տնային պայմաններում`

Բաղադրամասեր`

  • թուրինջի եթերային յուղի երկու կաթիլ,
  • նարնջի եթերային յուղի երկու կաթիլ,
  • թեյի ծառի եթերային յուղի երկու կաթիլ,
  • մեկ թեյի գդալ բժշկական սպիրտ
  • 100 գրամ ջուր

Պատրաստման եղանակը`

  1. Եթերային յուղերն ու բժշկական սպիրտը խառնեք իրար
  2. Այս խառնուրդի վրա ջուր ավելացրեք

Բերանի ողողման համար այս խառնուրդն օգտագործեք շաբաթական երկու անգամ: Ողողման ավարտից հետո անպայման բերանը լվացեք տաք ջրով: Այս եթերային յուղերը ոչ միայն կօգնեն սպիտակցնել ատամները, այլ նաև կկարգավորեն բերանի խոռոչի վիճակը: Օգտագործումից ընդամենը մեկ ամիս անց դուք արդեն կտեսնեք արդյունքը:




Լրահոս