Ինչու է Արգելի գյուղապետի թեկնածուն Կարապետ Գուլոյանին կերուխումի կանչել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում տեղեկություններ էին շրջանառվում, որ Արգելում (Լուսակերտում) եկեղեցու ներսում կերուխում է կազմակերպվել, որին մասնակցել է նաև Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Ըստ նույն լուրերի` կերուխումի կազմակերպման նպատակը գործող գյուղապետի քարոզարշավն էր:

ArmLur.am-ը դեպքի առնչությամբ զրուցեց Արգելի գյուղապետ Մաթևոս Ավագյանի հետ. «Ոչ մի կերուխում էլ չի եղել: Դեռևս 1994 թվականից, երբ ես դեռ գյուղապետ էլ չէի, գյուղում ավանդույթ է եղել նշել եկեղեցու 20-ամյակն ու սուրբ Գևորգի օրը: Իմ գյուղապետ նշանակվելուց հետո էլ ավանդույթը շարունակվել է ամեն տարի, սեպտեմբերի վերջին շաբաթ օրն այդ արարողությունը եղել է: Ես էլ դեռևս այն ժամանկից, հրավիրել եմ մարզպետներին մասակցելու այդ արարողությանը»:

Գյուղապետը նաև նշեց, որ ինքը և գործող մարզպետ Գուլոյանը, քարոզարշավի և ընտրությունների վերաբերյալ անգամ չեն էլ զրուցել. «Քարոզարշավի մասին խոսք լինել չի կարող, ամբողջ խնդիրն այն է, որ այս տարի տոնը համընկնել է նախընտրական շրջանի հետ, բայց դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ»:

Տեսանյութը` Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից:

 




Լրահոս