Կրեմլում մեկնաբանել են ՌԴ ՔԿ-ն վերացնելու մասին լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահի հրամանով ՌԴ Քննչական կոմիտեի վերացման մասին լուրերը կեղծ են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա հավելել է, որ այդ ամենը ընդամենը խոսակցություններ են, որոնք Կրեմլում չեն մեկնաբանում:

Նախօրեին ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին ՌԴ ՔԿ պետ Ալեքսանդր Բաստրիկինի հրաժարականի և ՔԿ-ն վերացնելու մասին:




Լրահոս