Արդեն տեղեկացրել ենք, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակիչ Հ. Ե.-ը դուրս է եկել տանից և չի վերադարձել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կորած բնակիչը 20 տարեկան կին է, ունի մեկ անչափահաս երեխա:
Հարազատների փոխանցմամբ նրա անհետացումը բոլորի համար անսպասելի է եղել և շոկային: Կնոջ անհետանալու վարկածներից մեկն այն է, որ նրան արջն է տարել:
ԱԻՆ-ը և ոստիկանությունը որոնողական աշխատանքները շարունակում են: