«Ես հեռանում եմ մի ոչխարի պատճառով». Եղիպատրուշում անհետ կորած համարվող 20-ամյա կինը նամակ է թողել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակիչ Հ. Ե.-ը դուրս է եկել տանից և չի վերադարձել:

ArmLur.am-ը Եղիպատրուշ համայնքի ղեկավար Մարզպետ Գրիգորյանի հետ զրույցում պարզեց, որ կորած բնակիչը 20 տարեկան կին է,  ունի մեկ անչափահաս երեխա: Ամուսինը խաղաղապահ է, ծառայում է Աֆղանստանում:

Գյուղապետի խոսքով՝ 20-ամյա կինը իր սենյակի պատուհանին թողել է մի գրություն, որտեղ նշված է հետևյալը. «Ես հեռանում եմ մի ոչխարի պատճառով»:

Նշենք, որ հարազատների փոխանցմամբ նրա անհետացումը  անսպասելի էր և շոկային:

ԱԻՆ-ը և ոստիկանությունը որոնողական աշխատանքները շարունակում են:




Լրահոս