Սերժ Սարգսյանը հավանություն է տվել, իսկ պատասխանատվությունը կկրի Կարեն Կարապետյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանում այսօր պետք է տեղի ունենա «Հարկային օրենսգրքի» երկրորդ ընթերցման քվեարկությունը: Սակայն տարօրինակն այն է, որ բավական մեծ ծավալ ունեցող այս կարեւորագույն փաստաթուղթը պատգամավորներին տրվել է երեկ` նախագծի քննարկումը սկսելուց մի քանի ժամ առաջ: Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ ամեն ինչ արվել էր, որպեսզի օրենսդիրները չհասցնեն փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագիծը նախօրեին քննարկվել է ՀՀ նախագահի նստավայրում, արժանացել Սերժ Սարգսյանի հավանությանը, որից հետո նոր ուղարկվել է ԱԺ: Ու կասկածից վեր է, որ կընդունվի: Իհարկե, տեսականորեն բացառված չէ, որ իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության մեջ կգտնվեն անձինք, որոնք գիտակցելով «Հարկային օրենսգրքի» նաեւ իրենց բիզնեսների համար պարունակող սպառնալիքները՝ կփորձեն այդ փաստաթղթի քվեարկությանը չմասնակցել: Բայց փաստ է, որ այս փաթեթով առաջացած դժվարությունների պատասխանատվությունը կրելու է վարչապետ Կարեն Կարապետյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս