«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության հրապարակած վիճակագրության տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի արտահանման ծավալներից ընդամենը 21,4 տոկոսն է բաժին հասնում անդամ երկրների շուկաներին: Հայաստանից արտահանվող ապրանքների մնացած 78,6 տոկոսը բաժին է հասնում, այսպես կոչված, երրորդ` ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներին: Փոխարենը Հայաստան ներկրվող ապրանքների մեջ ԵՏՄ երկրների արտադրանքի տեսակարար կշիռը կազմում է 31,8 տոկոս: Իսկ, այսպես կոչված, երրորդ երկրներից ներկրվող ապրանքները մեր ընդհանուր ներմուծումներում 68,2 տոկոս են կազմում:
Փաստորեն, բոլոր այն հավաստիացումները, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն իր ապրանքներն իրացնելու լայն հնարավորություն է ստանում, այդպես էլ չիրականացան, փոխարենը հակառակ երեւույթը տեղի ունեցավ. Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից եւ Ղրղզստանից ներմուծումները հեշտացնելով՝ Հայաստանը գնալով ողողվում է այդ երկրների, մեղմ ասած, ոչ այնքան բարձր որակ ունեցող արտադրանքներով: Իսկ ԵՏՄ վարչապետ, ՀՀ նախկին վարչապետ, հայազգի Տիգրան Սարգսյանի ռուսաստանյան գործունեության շոշափելի արդյունքը մեր երկրում այդպես էլ չի նկատվում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: