Երբ հերթն Ադրբեջանին է հասնում, ՄԱԿ-ի բանաձևերը չեն գործում. Ալիևը հիասթափված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ադրբեջանի «պատմական հողերը»՝ Ղարաբաղն ու հարակից 7 շրջաններն օկուպացվել են: Մեր ժողովրդի հանդեպ Խոջալիի «ցեղասպանություն» է իրագործվել»: Այս մասին Բաքվի 5-րդ միջազգային հումանիտար ֆորումի բացման արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով՝ «արդեն 10 երկիր ճանաչել է Խոջալիի «ցեղասպանությունը»»:

Ալիևը նշել է, որ ՄԱԿ-ի 4 բանաձևերը չեն գործում: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միջազգային իրավունքը պետք է պահպանվեն»,-ասել է նա:

Ադրբեջանի նախագահը հպարտացել է, որ «25 տարի Ադրբեջանն ապրում է ազատ, և որ Ադրբեջանի ճակատագիրը միայն ադրբեջանի ժողովրդի ձեռքում է»: Նա խոստացել է էլ ավելի զարգացնել Ադրբեջանը:




Լրահոս