![](https://armlur.am/wp-content/uploads/2016/09/Putin3-001-1024x768.jpg)
Այսօր Բաքվում ընթացող 5-րդ հումանիտար ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ ընթերցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը ֆորումի մասնակիցներին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Պուտինն իր ուղերձում նշել է, որ ֆորումը կարճ ժամանակահատվածում մեծ հեղինակություն է ձեռք բերել: «Հավատում եմ, որ միջազգային հարթակում փոխըմբռնման ընդլայնման ոլորտում քննարկումներն արդյունավետ կլինեն: Մեծ հաջողություններ եմ մաղթում ֆորումին»,-ասվում է Պուտինի ուղերձում:
Ավելի վաղ Ալիևը ֆորումի շրջանակներում իր հիասթափությունն էր հայտնել: