Գոյություն ունեն խոհանոցում ամենօրյա խնդիրները լուծելու բազմաթիվ միջոցներ, որոնց մասին մենք չգիտենք:
Սրանք պարզ գործողություններ էր, որոնք մենք սովորաբար սխալ ենք անում:
1. Տաքացնում ենք Choco Pie-ը

Այո, շատերը չգիտեն, որ այն տաքացնելիս զեֆիրը 2 անգամ մեծանում է և 3 անգամ ավելի համեղ է դառնում:
2. Օգտագործում ենք հարիչը

Թղթե ամանը՝ ամրացված հարիչի վրա, կպաշտպանի հարիչը ոչ ցանկալի ցայտումներից:
3. Ստանում ենք շոկոլադե շերտ

Կարտոֆիլի մաքրման համար նախատեսված դանակի օգնությամբ:
4. Պահում ենք կանաչեղենը

Թղթե կտորներով կամ անձեռոցիկներով փաթաթելով կանաչեղենը, դրանով իսկ կկրկնապատկեք դրա օգտագործման ժամկետը:
5. Բացում ենք կոկոսը

Կոկոսի վերևից անցք բացելով, քամեք և դրեք այն նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոի մեջ և թողեք 15 րոպե, որից հետո կոկոսը կջարդվի ինքնուրույն:
6. Մաքրում ենք սունկը

Սունկը խորհուրդ չի տրվում լվանալ ջրի տակ: Ավելի լավ է մաքրեք դրանք թաց կտորով կամ խոզանակով:
7. Պահում ենք բանանները

Բանանի պոչերը փաթաթեք սննդամթերքը փաթաթելու համար նախատեսված ցելոֆանով:
8. Լվանում ենք թավան

Մաքրելու համար եռացրեք ոչ մեծ քանակությամբ քացախով:
9. Ավելացնում ենք պանիր բուրգերների մեջ

Պանիրը հալեցնելու և իսկական բուրգեր ստանալու համար պանիրը դրեք մսի վրա, մի քիչ ջուր ավելացրեք և փակեք: Պանիրը կհալի 3-5 վայրկյանում:
10. Հավաքում ենք մուրաբայի մնացորդները

Հավելելով վարսակի շիլա կամ կաթ:
11. Սոխ՝ առանց արցունքների

Դրանից խուսափելու համար տախտակը մաքրեք կիտրոնի հյութով:


























































































