Արմավիրի մարզում հարսանքավորների Lexus-ը մխրճվել է բեռնատարի մեջ․ մայր ու աղջիկ մահացել են. Shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  հոկտեմբերի 1-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Lexus մակնիշի 10 UT 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում մխրճվել է իր առջևով ընթացող ԶԻԼ մակնիշի 34 TD 326 համարանիշի ավտոմեքենայի մեջ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Lexus-ի վարորդն ու ուղևորները մասնակցում էին հարսանեկան արարողության և ըստ նրանց հայտարարության մեքենան վարել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսկակովի պողոտայի 42 / 2 շենքի բնակիչ 19-ամյա Լևոն Արտեմի Սարգսյանը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս