Ինձ շանտաժի են ենթարկել. Հովհաննես Մարգարյանը` կաթի փոշու գողության դեպքի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում իր ընտրությունը կատարեց Գյումրու ավագանու թեկնածու, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ խախտումները հիմնականում ուղղորդումների տեսքով են եղել: Նա, անդրադառնալով իր անվան հետ կապվող կաթի փոշու գողության դեպքին, ասաց, որ ընտրություններից հետո քրեական գործ կհարուցվի և ապատեղեկատվեւթյուն տարածողները պատասխանատվության կենթարկվեն. «Ինձ այդ օրերին շանտաժի են ենթարկել: Տարածված տեսանյութը մոնտաժված է: Նյութերի հեղինակը հայտնի լրագրող է, ում անունը կհրապարակեմ»,- ընդգծեց Հովհաննես Մարգարյանը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս