Այսօր Վանաձորում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը ընտրողներին ուղղորդում է և ցուցումներ տալիս, թե ում ընտրեն:
Հիշեցնենք, որ այս տեղեկությունների հետ կապված ավագանու ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը հայտարարել է, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում, ահազանգեր ևս չի ստացել:
ArmLur.am-ը փորձեց Սամվել Դարբինյանից ճշտել` ճի՞շտ են տարածվող լուրերը: Ի պատասխան մեր հարցի` գործող քաղաքապետը վստահեցրեց. «Ես իմ տանը նստած` ընկերներիս հետ, աղ ու հաց եմ կիսում: Իմ անելիքը քարոզարշավի ժամանակ եմ կատարել»:
Ճշտող հարցին` քարոզարշավի ժամանա՞կ է մարդկանց ցուցումների տվել, Ս. Դարբինյանը պարզաբանեց. «Ես ընդամենը կարծիք եմ հայտնել»:
Սամվել Դարբինյանը հայտնեց, որ ինքն արդեն կատարել է իր ընտրությունը, և 1990-ականներից ավանդույթ է դարձել, որ ինքը առաջին ընտրողներից մեկը լինի:
Ինչպես հայտնի է` Վանաձորում քաղաքական ուժերն ակտիվ մասնակցություն ունեն ընտրություններին: Համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 8 կուսակցություն: Այստեղ առաջիկա ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան, «Համախմբում», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: