ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Սևանում կայացող ՏԻՄ ընտրություններին ինքնաառաջադրված թեկնածու գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը հորդորել է լրագրողներին և դիտորդներին այցելել իր նախընտրական շտաբ և տեղում ուսումնասիրել այն ապացույցները, որոնք իրենք ձեռք բերել իր մրցակցի Սարգիս Մուրադյանի աջակիցների կողմից ընտրակաշառք բաժանելու պահին:
Մեր նկարահանող խումբը հետևել է Ռ. Ղուկասյանի հորդորին և այցելել նախընտրական շտաբ: Այստեղ, սակայն, ընդունելությունն այնքան էլ ջերմ չի եղել: Շտաբում գտնվողներն ասել են, որ իրենց չխանգարեն և թույլ տան ուսումնասիրել և վերլուծել ապացույցները:
Ստացվում է, որ Ռուդիկ Ղուկասյանն ասում է մի բան, իսկ նրա թիմակիցները միանգամայն այլ գործողություն են կատարում: