Հոկտեմբերի վերջին Երևանում կկայանա «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2016 պլյուս Իրան» ցուցահանդեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևան -Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում հոկտեմբերի 26-­28­ ը կկայանա «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2016 պլյուս Իրան» 7-­րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը։ Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրին ցուցահանդեսի կազմակերպիչ ռուսաստանյան «Զառուբեժ­Էքսպո» ընկերությունից։ Ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ երեք երկրների տնտեսության ամենատարբեր ոլորտների արտադրանք ներկայացնող ցուցահանդես անցկացվելու Ռուսաստանի Դաշնության առևտրաարդյունաբերական պալատի հովանու, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների հովանու ներքո։

Նշենք, որ այս տարի Իրանն առաջին անգամ է միանալու նախկինում «Էքսպո Ռուսաստան­Հայաստան» կոչվող ցուցահանդեսին։ «Զառուբեժ­Էքսպո»­ի կայքում նշված է, որ ցուցահանդեսի ռուսաստանյան և հայաստանյան մասնակիցների արձագանքների համաձայն, այն Երևանում արդեն 6 անգամ կայանալով, հասել է իր նպատակին և ծառայել է երկու երկրների միջև կապերի համակողմանի ամրապնդմանը։ «Փոխհարաբերությունների նման բարձր մակարդակի վկայությունն է միջոցառման բացման արարողությանը Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ամենամյա մասնակցությունը»,­ նշված է ընկերության կայքում։ Ցուցահանդեսի շրջանակներում կլոր սեղաններ կկայանան ՀՀ տնտեսական բլոկի նախարարություններում։




Լրահոս