Ինչպես հայտնի է՝ երեկ Հայաստանի մի շարք վայրերում տեղի են ունեցել ավագանու անդամների և համայնքի ղեկավարի ընտրություններ: Ի թիվս այլ վայրերի, թեժ մրցակցություն է եղել նաև Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:
Այստեղ թեկնածուները երկուսն էին՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ի կողմից սատարվող Մուշեղ Պետոյանը և ՀՀԿ-ական, սակայն ինքնաառաջադրված Մխիթար Վարագյանը: Այստեղ իսկապես մրցակցությունը թեժ է եղել:
Արթիկի քաղաքապետի ընտրություններ, նախնական տվյալներ՝
Մուշեղ Պետոյան՝ 3989 ձայն,
Մխիթար Վարագյան՝ 4143 ձայն: