Ով է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարը. նրա անցած ուղին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել ենք` այսօր Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը:

Նորանշանակ նախարարի կենսագրությունը ստորև.

Վիգեն Սարգսյանը ծնվել է 1975թ. մայիսի 10-ին: Ամուսնացած է, ունի երկու դուստր:

1992-1996 թթ. սովորել և ավարտել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիան՝ «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտությամբ, «անձնակազմի կառավարում» մասնագիտացմամբ։

Ապա,1992-1999 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարան միջազգային հարաբերությունների ֆակոլտետը և մագիստրատուրան՝ «Դիվանագիտության պատմություն և միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ։

1381579_700741433288221_1656586261_n

Այնուհետև, 1998-2000 թթ. սովորել և ավարտել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդի Թաֆթս և Հարվարդի համալսարանների Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոցը՝ Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոսի կոչմամբ։

2011թ. հոկտեմբերի 17-ից ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել:

2001-2011թթ. դասավանդել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում որպես հրավիրված դասախոս:

1185399_700739806621717_582635893_n

Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի խորհրդի նախագահն է:

Ֆրանսիայում Հայաստանի տարվա (2005-2007թթ.) եւ Ռուսաստանում Հայաստանի տարվա (2005-2006թթ.) հայկական կողմի գլխավոր հանձնակատարն էր:

Նշենք, որ այսօր  Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Վիգեն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար»,-նշված է Սերժ Սարգսյանի որոշման մեջ:

75602_171902006172169_638348_n




Լրահոս