Կադիրովի վրա մահափորձ է իրականացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեչնիայի իրավապահ մարմինները կանխել են երկրի ղեկավար Ռամզան Կադիրովի վրա մահափորձը, փոխանցում է «Նովայա գազետա»-ն:

Մահափորձը կանխվել է դեռևս ամռան սկզբին, սակայն տեղեկատվությունը թաքցվել է: Մահափորձ կատարելու մեջ կասկածանքով երկու երիտասարդ է ձերբակալվել:

Կադիրովի նստավայրում պայթուցիկ է տեղադրված եղել, կասկածյալների մոտից նորագույն զենքի մի ամբողջ խմբաքանակ է առգրավվել:

Պարբերականի տեղեկություններով՝ Կադիրովի մոտ հարցեր են առաջացել՝ կապված իր ադմինիստրացիայի ղեկավարի հետ:




Լրահոս