Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարների գաղտնի խորհրդակցությունը հրաձգության է վերածվել, փոխանցում է The Daily Star-ը:
Շիիթական ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ իսլամիստների առաջնորդները հավաքվել են Իրաքի Դիյալ և Սալահուդդին նահանգների միջև տեղակայված նրանց կողմից վերահսկվող տարածքում, որպեսզի կոնկրետացնեն հետագա տակտիկական և ռազմավարական պլանները ստացված կորուստներից հետո:
Հանդիպման ընթացքում լեզվակռիվ է սկսվել, որը վերածվել է հրաձգության:
Հաղորդվում է նաև, որ դեպքի արդյունքում «Իսլամական պետության» մեկ ղեկավար է սպանվել, նրանցից երեքը վիրավոր է: