Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից: Նրա փոխարեն նշված պաշտոնում նշանակվել է «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը: Վերջինս 2003-2010 թթ. եղել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում ֆինանսական վարչության պետի տեղակալը:
Հիշեցնենք, որ 2001-2010 թթ. «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Այսինքն՝ վարչապետը շարունակում է իր կադրերին բերել պետական կառավարման համակարգ: Արամ Հարությունյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչով է զբաղվելու, ի պատասխան՝ նա ասաց. «Ամեն ինչ ժամանակին կլինի: Այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Ես իմ սեփական դիմումի համաձայն եմ ազատվել աշխատանքից»: