Մոսկվայի «Սպարտակ»-ը հետաքրքրված չէ ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում» վարձավճարով հանդես եկող Յուրա Մովսիսյանին վերադարձնելու տարբերակով:
Վերջերս 29-ամյա հարձակվողի գործակալ Պատրիկ Մաքեյբը հայտարարել էր, որ Մովսիսյանը «Սպարտակ»-ի հետ կբանակցի դեկտեմբերին, երբ կավարտվի նրա պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ:
«Սպարտակ»-ի մարզչական շտաբը և ղեկավարությունը հետաքրքրված չեն Յուրա Մովսիսյանի վերադարձով: Առաջին հերթին դա կապված է ֆուտբոլիստի աշխատավարձի հետ, որը, ըստ ակումբի ղեկավարության, չափազանց բարձր է և չի համապատասխանում նրա պրոֆեսիոնալիզմի որակներին։
Նշվում է, որ ակումբում դժգոհ են Յուրա Մովսիսյանի՝ «Ռեալ Սոլթ Լեյք» տեղափոխությունից հետո կատարած հայտարարությունից, որը բացասական է անդրադարձել ակումբի համբավի վրա։