«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը ծանր է տանում պաշտոնանկությունը։ Նախարարի աթոռից զրկվելուց անմիջապես հետո նա շտապել է կաթողիկոսի մոտ եւ խնդրել իրեն վերադարձնել նախկին՝ «Իզմիրլյան բժշկական կենտրոնի» տնօրենի պաշտոնին, որն այժմ Արմեն Չարչյանն է զբաղեցնում։ Մեր տեղեկություններով, Վեհափառը մերժել է, որից հետո նա վիշտը փարատելու ձեւ է գտել՝ ցուցադրական վիրահատություն-փիառ ակցիաներ է անում։ Մինչդեռ բոլորը գիտեն, որ Մուրադյանը որպես բժիշկ այնքան էլ հայտնի չէ, ու նրա մասին հիշում են որպես կաթողիկոսի «հովանավորյալ», ինչի շնորհիվ էլ նախարար էր դարձել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: