Կերաք կյանքը, աչքով տվիք, տեսնեմ` ի՞նչ եք անելու, էդ յութուբն էլ մնաց անտեր. Սեյրան Սարոյանը` Սուրիկ Խաչատրյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կերաք կյանքը, աչքով տվիք, էնքան արիք մինչև սենց էղավ: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը` անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանը պաշտոնանկությանը:

Դիտարկմանը` Սուրիկ Խաչատրյանը ասում էր, որ ինքը կառողջանա և հրաժարական չի տա, պատգամավորն արձագանքեց. «Ձեր աչքից եղավ, էնքան կռռացիք, որ տենց եղավ»:

Անդրադառնալով  Սուրիկ Խաչատրյանի գործունեությանը նա նշեց. «Իմ իմանալով` շատ լավ ա աշխատել: Հեսա թազա մարզպետը կգա, կերևա» և հավելեց.

«Հիմա Սուրիկ Խաչատրյանն էլ չկա, տեսնեմ` ի՞նչ եք անելու:  Էդ յութուբն էլ մնաց անտեր, մարդ չկա, որ խոսաք»,- ասաց Սեյրան Սարոյանը:




Լրահոս