Դատարանի դիմաց են Եղնուկյանի աջակիցները. դատարանը քննում է 1 միլիոն գրավի դիմաց Կարո Եղնուկյանին ազատ արձակելու հարցը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի ներկայացրած միջնորդությունը՝ մեկ միլիոն գրավի դիմաց Եղնուկյանին ազատելու համար:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը բազմիցս անդրադառնալով Եղնուկյանին առաջադրված մեղադրանքին, այն է՝ «Սասնա ծռերին» աջակցելը, նշել է, որ մեղադրանքն անհիմն է և շինծու:

Այժմ դատարանի դիմաց են հավաքվել Եղնուկյանի ընտանիքի անդամներն ու աջակիցները և սպասում են դատարանի որոշմանը:

Հիշեցնենք, որ արդեն երկու ամսից ավելի է, ինչ Կարո Եղնուկյանը գտնվում է անազատության մեջ: Նրա խափանման միջոցը փոփոխելու հարցին էին անդրադարձել, ինչպես միջազգային մի շարք կազմակերպություններ, այնպես էլ ԱՄՆ-ի դեսպանատունը, ովքեր նշել էին, որ իրենց կողմից անընդնունելի է Եղնուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքի որոշումը:

14550544_1327399213966793_1446544794_o

14550616_1327399210633460_737120428_o

14585766_1327399217300126_1164942481_o

14550541_1327399207300127_1583348168_o




Լրահոս