Ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով «Հայկական վերանունդ» կուսակցության որոշմանը, որով վերջիններս պաշտպանելու են Քրիստ Մարուքյանին, Շարմազանովը նշեց. «Ընտրություններից հետո մեր գնահատականը կլինի, այնտեղ անհրաժեշտ է լինի կոալիցիա, որպեսզի 50+1 մանդատ լինի, այսինք՝ 17 մանդատ պետք է լինի, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ինքն է որոշում: Հայկական վերածնունդի, Լուսավոր Հայաստանի որոշելու խնդիրն է, կլինի այնպես ինչպես կլինի, կլինի այնպես ինչպե կընտրեն 33 ավագանիները: Չպետք է չափից շատ ոգևորվեն այն քաղաքական կուսակցություները, որոնք շատ ձայն են հավաքել »: