Ինչո՞ւ են եկեղեցականին ծեծի ենթարկած Արկադի Փելեշյանին ազատ արձակել. Արթուր Բաղդասարյանի և որոշ ՀՀԿ-ականների միջամտության արդյունքը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վանաձորի ավագանա «Հայկական վերածնունդի» (ՕԵԿ) ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ոչ սթափ վիճակում Ավետարանական եկեղեցու հովվին ծեծելուց հետո, երբ սթափվել է, Երևան է փախել Արթուր Բաղդասարյանից օգնություն խնդրելու:

Հիշեցնենք, որ նախօրեին իրավապահները Ակային ձերբակալել են Երևանում։ Մեր տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանի և ՀՀԿ որոշ գործիչների համատեղ միջամտության արդյունքում է, որ Արկադի Փելեշյանին չեն կալանավորել և հանրապետությունից չբացակայելու ստորագրության դիմաց ազատ են արձակել։ Ի դեպ, Փելեշյանը մտերիմ հարաբերություններ ունի Լոռու մարզի ՀՀԿ պաշտոնյաների հետ։ Նա նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր հետ քավորսանիկային հարաբերությունների մեջ է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս