Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է հատակին. բարձրացնելու և մահճակալին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1971 թ. ծնված Ա. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Ժամը 20.03-ին կրկին ահազանգ է ստացվել, որ տվյալ հասցեի վատառողջ բնակիչը մահացել է. 3-րդ հարկից իջեցնելու և դի տեղափոխող ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները Ա. Մ.-ի դին մոտեցրել են ավտոմեքենային, այնուհետև Պ. Սևակ փողոցի թիվ 5/7 (դիահերձարան) հասցեում՝ իջեցրել ավտոմեքենայից: