Մարզպետի դերը ձայներ ապահովելը չէ, մենք մարզպետ չենք նշանակել, որ դրանով ձայներ հավաքեինք: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մարզպետի խնդիրը հենց այն է, որ նա կարողանա մարզում առաջացած խնդիրներին լուծում տալ և դրանով նվաճել բնակչության հարգանքը, հեղինակությունը: Մենք ասել ենք, որ, իսկապես, դժգոհ ենք ընտրությունների արդյունքներից», – նշեց նա` հավելելով, որ դրական տենդենց տեսնում են:
Պատգամավորի խոսքով` քաղաքական պայքարում պարտություններ պետք է լինեն, դա նորմալ է և ունի նաև դրական արդյունք: «Պարտությունը չի թողնում, որ մեծամտանաս և թողնում է, որ քո սխալները տեսնես, ուսումնասիրես», – հավելեց նա: