Բոլոր խաղաքարտերն այժմ գտնվում են ընդդիմության ձեռքում. Արմեն Ռուստամյանը` Վանաձորի ընտրությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչքան էլ նախորդ կառավարությունները փորձել են ինչ-որ բաներ անել` չեն կարողացել այնպես աշխատել, որ կուտակվող խնդիրները շատ ավելի մեծ արագությամբ չկուտակվեն, քան դրանք լուծվում են: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Այնքան բազմաբնույթ ու լայնածավալ են չլուծված խնդիրները, որ հիմա արագ կուտակվում են և դրան համապատասխան փոփոխություններ են անհրաժեշտ», – նշեց նա:

Վերջինիս խոսքով` այս փոփոխություններին անցնելը ստիպեց այն հանգամանքը, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէր: Անդրադառնալով Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ստեղծված իրավիճակին, Ռուստամյանը նշեց. «Ինչպես ասում են` բոլոր խաղաքարտերն այժմ գտնվում են ընդդիմության ձեռքում: Ես սա դրական եմ համարում, որովհետև առաջին անգամ արձանագրվել է մի արդյունք, որ ոչ իշխանական ուժերը հնարավորություն ունեն իշխանափոխություն անելու: Ես դառը փորձ ունենալով չէի շտապի, քվեաթերթիկները գաղտնի են լինելու,  և ես իսկապես ուզում եմ հայտնաբերվի 18 ձայն և որոշվի, որ իշխանությունն այս քաղաքում անցնում է ընդդիմությանը», – հավելեց նա:




Լրահոս