Կառավարությունը փոխվի-չփոխվի, քաղաքական մեծամասնությունը չի փոխվել. Միքայել Մելքումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը բնական է համարում, որ ընտրություններից առաջ Կառավարության կազմում փոփոխություն է տեղի ունենում: Նրա խոսքով, սակայն, կառավարության փոփոխությունը մեծ ակնկալիքների առիթ չէ, որովհետև քաղաքական մեծամասնությունը չի փոխվել:

«Կառավարությունը փոխվի-չփոխվի, քաղաքական մեծամասնությունը չի փոխվել, ուստի մեծ փոփոխություններ չեն լինի», – նշեց նա:

«Կարծում եմ, որ նոր կառավարությունը կուզենա մի քանի քայլ անել՝ արդարության հաստատման և այլնի ուղղությամբ, բայց ոչ ավելին։ Երբ ինձ հարցնում են, թե ինչ կարող է անել այս կառավարությունը, ես չեմ կարողանում պատասխանել, որովհետև ես չգիտեմ, թե Կարեն Կարապետյանը նախագահի հետ ինչ է պայմանավորվել, ինչ է նրան թույլատրված»,- հավելեց նա:




Լրահոս