Սևանի այլևս նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը չի պատրաստվում լքել ՀՀԿ-ն:
Այս առնչությամբ ArmLur.am-ի հետ զրույցում Ղուկասյանը հաստատելով այս տեղեկությունը նշեց. «Իսկ կարող եք ասել, թե ինչի՞ պիտի դուրս գամ ՀՀԿ-ից»:
Մեր դիտարկմանը, արդյո՞ք այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն ընտրություններին չի սատարել իրեն, չի վրդովեցրել նախկին քաղաքապետին, Ղուկասյանն ասաց. «Հա՛, ի՞նչ անենք, չեն պաշտպանել՝ չեն պաշտպանել, ինչ ա՞ եղել»:
Անդրադառնալով ընտրակաշառքի վերաբերյալ հայտարարությանն ու դրան հաջորդած դեպքերին Ղուկասյանը նշեց. «Այդ մասով արդեն գործ կա հարուցված, իսկ հիմա էլ ասելու ոչինչ չունեմ»: