ՀՀԿ-ն պատրաստվում է մեծ դիմահարդարման. համագումարից հետո ովքեր չեն լինի գործադիր մարմնի կազմում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է նոյեմբերի 26-ին համագումար հրավիրել, որի ընթացքում նաեւ նոր գործադիր մարմին եւ խորհուրդ պետք է կազմավորվի:

Այդ երկու մարմիններում ընդգրկվածների անձերը հետաքրքիր են, քանի որ նրանք, ի վերջո, գործող պաշտոնյաներ են կամ այդպիսին դառնալու ճանապարհին գտնվող անձինք: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ում քննարկվում է 19 հոգանոց ԳՄ կազմը եւ 206 հոգանոց խորհուրդի թվաքանակը նվազեցնելու եւ կազմում լուրջ կադրային փոփոխություններ իրականացնելու հարցը:

Ներկայումս ՀՀԿ գործադիր մարմնի անդամներն են`

Սերժ Սարգսյանը,

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը,

ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը,

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռազմիկ Զոհրաբյանը,

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը,

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը,

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը,

ՀՀ ՏԿ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը,

ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը,

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը,

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը,

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը,

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը,

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը,

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ այլք:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերը թվարկված անձանցից շատերը նոր գործադիր մարմնում այլեւս չեն լինի: Մասնավորապես, ենթադրվում է, որ ԳՄ կազմում չեն լինի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Նիկոյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, որի հարցը դեռ քննարկվում է, ինչպես նաեւ Դերենիկ Դումանյանը:

Մանրամասները`  տեսանյութում:

Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս