Զիդանը չի վախենում հեռացվել «Ռեալ»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բավականություն է ստանում իսպանական ակումբում իր աշխատանքից: Նա չի մտածում, թե կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից:

«Չեմ վախենում հեռացվել աշխատանքից: Ցանկացած դեպքում, մի օր դա պետք է տեղի ունենա: Ես բավականություն եմ ստանում իմ արած գործից և սիրած աշխատանքով զբաղվելու անհավանական հնարավորություն ունեմ»,- նշել է Զիդանը:

Հավելենք, որ «Ռեալ»-ի հետ 44-ամյա ֆրանսիացու պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2018 թվականի ամռանը:




Լրահոս