Մխչյան գյուղում 3 ավտոմեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում այրվում է արագիլի բույն:

Փրկարարների դեպքի վայր մեկնելուց հետո պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ի հատվածում բախվել են «ВАЗ 21099» մակնիշի 50 OT 004 (վարորդ՝ 1972 թ. ծնված Ա. Բ.), «ВАЗ-2106» մակնիշի 34 AN 677 (վարորդ՝ 1954 թ. ծնված Հ. Մ.) և « ГАЗель» մակնիշի 34 AN 677 (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Թ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները և բռնկվել. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.15-ին, մարվել՝ 21.58-ին:

Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենաները, 2 գմ Էլ. սյուն, արագիլի բույնը՝ մասնակի, մոտակայքում գտնվող մթերային խանութի օդորակիչը և գովազդային վահանակը:




Լրահոս