Գիշերը անհայտ անձինք պայթեցրել են «Վանաձոր ՔԿՀ» պետի մեքենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիշերը անհայտ անձինք պայթեցրել են «Վանաձոր ՔԿՀ» պետի մեքենան: ArmLur.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 02:20-02:30-ի հատվածներում՝ Վանաձորի Խնձորուտ թաղամասում:

Անհայտ անձինք ռումբ են տեղադրել «Վանաձոր» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանի «Նիվա» մեքենայի տակ, որն անմիջապես պայթել է: Պայթյունի հետևանքով վնասվել է մեքենայի դիմապակին և անիվները: Մեզ հայտնի դարձավ, որ այս կերպ ինչ-որ անձինք փորձել են զգուշացնել ՔԿՀ պետին: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, քանի որ բոլորը քնած են եղել:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ոստիկանությունը քննարկում է բազմաթիվ վարկածներ, որոնցից ամենահավանականը դիտավորյալ վնաս պատճառելն է եղել:

Մանրամասները՝ առաջիկայում:




Լրահոս