Այսօր տեղի կունենա Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ փակ գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ կընտրվի:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները հուշագիր են ստորագրել և պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին:
Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ: Հիշեցնենք, որ քվեարկությունը փակ է լինելու և անակնկալները չեն բացառվում:
Երեկ գրել էինք, որ ավագանու նորընտիր անդամների վրա ճնշումներ են գործադրվում:
Հավելենք, որ նիստին ներկա են նաև ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և նույն խմբակցության անդամ Լևոն Դոխոլյանը: