Այսօր Ստրասբուրգում իր աշխատանքն է սկսել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Այս մասին ասվում է ԵԽԽՎ կայքում:
Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն Թուրքիայի իրավիճակը, Ուկրաինայի ճգնաժամն ու դրա հնարավոր հետևանքները:
Ելույթ կունենան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Ինչպես նաև զեկույցով հանդես կգա Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: