Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ձևավորված նորընտիր ավագանու անդրանիկ նիստին փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ կընտրեն նաև Գյումրիում:
Այսօրվա ավագանու նիստը կարող է անցնել լարված մթնոլորտում: Երեկ, երբ Գյումրու թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովն իր նիստի ընթացքում հաստատեց Գյումրու ավագանու ցուցակը, շենքի մոտ մի խումբ մարդիկ էին հավաքվել, ովքեր բուռն արձագանքեցին նման որոշմանը:
Նշենք, որ 15 մանդատ տրվեց «Բալասանյան դաշինք» կուսակցությունների դաշինքին, 9-ը` «Բարգավաճ Հայաստանին», և 4-ը` ԳԱԼԱ-ին, 5-ը «Հայկական վերածնունդ» կուսակցությանը: