Այդ հայտարարությունն ապօրինի է, չի բխում որևէ օրենքից: Իրենք տեռորի մեթոդների արդյունքում ինչ-որ խոստումներ են ստացել մարդկանցից, ովքեր պետք է քվեարկեն իրենց օգտին: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հանգամանքին, որ ավագանու անդամներին չեն թույլատրում քաղաքապետի ընտրության ժամանակ իրենց մոտ հեռախոս ունենալ, այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Քրեական օրենսգիրքը նշված ընտրությունները չի կարգավորում: Ինչ այստեղ տեղի ունենա քրեորեն հետապնդելի չէ», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում: