64-ամյա Սուսաննա Գևորգյանն այսօր կանգնած է լրջագույն խնդրի առաջ: ArmLur.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ հարևանը ներխուժել է իր տարածք, փորձել տիրանալ իր հողակտորին, ապա բողոքով դիմել Երևանի քաղաքապետարան:
«Ասեցինք` դե ոչինչ հայ են թող սարքեն ապրեն, բայց այսքանից հետո նրանք իմ վրա բողոքում են: Թույլ չեն տալիս, որ ես իմ տան տանիքը ծածկեմ: Որտե՞ղ է արդարությունը»,-նշեց նա:
Ըստ հարևանի բողոքի` պետք է քանդվի Սուսաննա Գևորգյանի կիսակառույց շենքի տանիքը:
Նշենք, որ քաղաքապետարանի աշխատակիցները համապատախան թույլտվություն ունեն` դադարեցնելու Ս. Գևորգյանի կողմից կատարած ապօրինի շինարարական աշխատանքները, քանի որ նա չունի քաղաքապետարանի կողմից համապատասխան որոշում: