Կարեն Կարապետյանի հրամանով ազատվել է կառավարության աշխատակազմի վարչության պետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 7-ի հրամանով ազատել է Ռուզաննա Վարդանյանին կառավարության աշխատակազմի ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով եւ 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով`

Ռուզաննա Վարդանյանին 2016 թվականի հոկտեմբերի 10-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից»,-նշված է վարչապետի որոշման մեջ:




Լրահոս