ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Մակար Ղամբարյանը նշանակվել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Մակար Ղամբարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ»,- ասվում է վարչապետի՝ հոկտեմբերի 10-ին կայացված որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Մակար Ղամբարյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնից։