Առողջապահության նախարարությունում ռուսերենով են խոսում, որպեսզի դուր գան նորանշանակ նախարարին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանն իր ղեկավարած գերատեսչության աշխատանքները գնահատելու նպատակով հատուկ հանձնաժողով է ստեղծել, որի կազմում ընդգրկված անձանց մի մասին նա իր գրպանից է վճարելու: Այս հանգամանքը նա հաստատել է «Ժողովուրդ»-ի հետ զրույցում:

Նախարարից հետաքրքրվեցինք նաեւ` ճի՞շտ է, որ Ձեր ղեկավարած գերատեսչությունում սկսել են ռուսերենով խոսել, որպեսզի Ձեզ դուր գան, Ալթունյանը խոստովանեց, որ ինքը հայերենին վարժ չի տիրապետում եւ նոր է փորձում զարգացնել իր հայերենը. «Ասեմ, որ զգում եմ նման բան եւ ինձ վրա աշխատում եմ, որ ամբողջովին հայերենի անցնեմ՝ չնայած ԵՏՄ-ին…»: Փաստորեն Հայաստանի կառավարության անդամը մեր պետական լեզվին նորմալ չի տիրապետում: Ի դեպ, լուրեր կան, որ ՀՀ կառավարության անդամներին ընտրելիս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնական նախապայմանը եղել է թեկնածուների` ռուսերենին գերազանց տիրապետելը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս