Ինչպես են փոխվել սպառողական ապրանքների գները սեպտեմբերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների ընդհանուր մակարդակի 0.2% և 0.6% հավելաճ: Այս մասին տեղեկանում ենք ԱՎԾ հրապարակած տվյալներից: 2016թ. սեպտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 96.3%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 94.1%, ոչ պարենային ապրանքներինը՝ 96.5%, ծառայությունների սակագներինը՝ 99.3%: 2016թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.4%, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը 0.2 տոկոսային կետով (0.2% նվազում):

2016թ. սեպտեմբերին 2015թ. սեպտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.1%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 96.7%, ոչ պարենային ապրանքներինը` 96.2%, ծառայությունների սակագներինը` 101.4%, իսկ հունվար-սեպտեմբերին 2015թ. հունվար-սեպտեմբերի համեմատ` համապատասխանաբար 98.4%, 96.3%, 97.9% և 102.2%: 2 Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում 2016թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառո- ղական գներն աճել են 0.2-0.5%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Աշտարակում), 4-ում գրանցվել է 0.6-0.2% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքա- ղաքում սպառողական գներն աճել են 0.3%-ով:




Լրահոս