«Գազպրոմբանկ»-ն իր «դուստր» «Առէկսիմբանկ»-ի 100% տոկոս բաժնեմասերը վաճառել է հայ ներդրողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմբանկ»-ը վաճառել է սեպտեմբերին ԱՄՆ-ի «սեկտորալ» պատժամիջոցների տակ հայտնված «դուստր» «Առէկսիմբանկ»-ի 100% տոկոս բաժնեմասերը հայ ներդրողներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ռուսական վարկային կազմակերպության մամուլի ծառայությանը:

«Դրա հետ մեկտեղ, «Գազպրոմբանկ»-ը շարունակում է մասնակցել մի շարք ներդրումային ծրագրերում, որոնք իրականացվում են Հայաստանում»,-հայտնել են բանկում:

Ավելի վաղ հաղորդագրություններ են տարածվել այն մասին, որ հոկտեմբերի 7-ից «Գազպրոմբանկ»-ը կասեցրել է հայ-ռուսական «էքսպորտ-իմպորտ» բանկի ակցիաների 100%-ի տնօրինումը:

ԱՄՆ-ի ֆիննախը սեպտեմբերի 1-ին պատժամիջոցներ էր սահմանել ռուսական «Գազպրոմ»-ի, «Գազպրոմբանկ»-ի և այլ ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ: «Գազպրոմբանկ»-ը այդ ժամանակ հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ բոլոր նշված ընկերությունները, որոնք մտնում են «Գազպրոմբանկ»-ի խմբում, դե-ֆակտո գտնվում են ԱՄՆ-ի «սեկտորալ» պատժամիջոցների տակ:

«Գազպրոմբանկ»-ը ՀՀ-ում բանկային համակարգում 5-րդ տեղը զբաղեցնող «Առէկսիմբանկ»-ի միակ բաժնետերն է:




Լրահոս