Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, կայացավ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի գործով հերթական դատական նիստը:
Դատարանի դիմաց Գևորգի աջակիցներն էին` նրա լուսանկարով զգսետներ հագած, իսկ ներսում փաստաբանը Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց Գևորգ Սարայնաի խափանման միջոցը փոփոխելու հարցով:
Մեղադրող դատախազը հայտարարեց, որ բերված հիմնավորումներից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը և, որ դատարանը պետք է արդեն երրորդ անգամ մերժի փաստաբանի միջնորդությունը:
Գևորգ Սաֆարյանը ևս դատարանում հանդես եկավ հայտարարությամբ, նա նշեց, որ հստակ գիտի՝ միջնորդությունը մերժելու են. «Մարդու ազատության իրավունքն ամեն ինչից վեր է, անգամ ապրելու իրավունիքց և կարծու եմ միայն քննիչի և դատախազի որոշմամբ վերցնել և մարդուն զրկել ազատությունից, ճիշտ չէ»:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի 15.00-ին: Այսօր պետք է ցուցմունք տա նաև գործով բերման ենթարկված վկաներից մեկը, մյուս երկուսը կրկին չէին ներկայացել դատարան: