Պատրաստ ենք պայքարել ԱՊԼ չեմպիոնի տիտղոսի համար. Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ պատրաստ է պայքարել Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսի համար:

«Կցանկանայի, որ մրցաշրջանի վերջնամասում կարողանամ խոսել հիանալի անցկացրած եզրափակչի մասին, որի հաղթող ենք դարձել մենք: Կցանկանայի խոսել այն գերազանց խաղերի մասին, որոնք մենք անցկացրած կլինենք մրցաշրջանի ընթացքում:

Ճիշտ չի լինի ասել, թե Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը միակ բանն է, ինչի ձգտում ենք: Բայց դա մեր գլխավոր նպատակն է»,- նշել է Կլոպը:




Լրահոս