Կարեն Կարապետյանի մեկ ամիսը. ինչպես կանոնակարգեց իր ժամանակը «փոփոխությունների սիմվոլ» համարվող վարչապետը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուղիղ մեկ ամիս առաջ Հայաստանի քաղաքական թատերաբեմում սկսվեց  փոփոխությունների լուրջ գործընթաց: Մեկնարկի կոճակը սեղմեց այդ գործընթացների «կնքահայր» Սերժ Սարգսյանը եւ սկսեց «մատ» անելու սկզբունքով «շախմատի տախտակի» վրայից հեռացնել «հնացած» դեմքերին: Ինչպես Հանրապետական կուսակցության հայտնի ԳՄ նիստում նշեց Սարգսյանը` չսահմանափակվել այն ներուժով, որն առկա է հանրապետականի շարքերում:

Այսպիսով, վաղը կլրանա Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելու մեկ ամիսը: Չնայած Սերժ Սարգսյանը հրամանագիրը ստորագրեց սեպտեմբերի 13-ին, բայց սեպտեմբերի 8-ին Հանրապետական կուսակցության ԳՄ նիստում արդեն ներկայացրել էր այդ փոփոխությունների առաջամարտիկը հանդիսացող նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին` վստահեցնելով, որ Կարապետյանը կարող է լինել փոփոխությունների սիմվոլ: Իսկ Կարապետյանը իր հերթին խոսել էր առաջիկա գործունեության մասին` նշելով, որ այդ գործունեությունը երկու փուլից է բաղկացած լինելու:

Այդ օրվանից անցել է մեկ ամիս: Ու ինչ առաջնթաց է գրանցել մեր կյանքում «փոփոխությունների սիմվոլ» հանդիսացող նորանշանակ վարչապետը: Փորձենք ամփոփել այս մեկ ամիսն ու հասկանալ՝ արդյո՞ք այս ընթացքում նա իսկապես ընկալվեց որպես սիմվոլ եւ կարող է արդյո՞ք ունենալ այդպիսի հավակնություններ: Այն, որ մեկ ամիսը երկար ժամանակ չէ, համաձայն ենք, բայց դա այն պետությունների պարագայում, որոնք կանգնած չեն լուրջ մարտահրավերների շեմին: Իսկ այն, որ մեր տնտեսության վիճակը լավ չէ, եւ մենք ունենք շատ ու շատ խնդիրներ, դրա մասին հայտարարեց հենց ինքը` Կարեն Կարապետյանը, սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ: Այնուամենայնիվ, գիտակցելով այս ամենը՝ եկավ առանց կախարդական փայտիկի, բայց անկեղծ լինելու պայմանով:

Արդարության համար նշենք, որ Կարեն Կարապետյանը ի սկզբանե զգուշացրել էր` սպասելիքներ, թե մեր տնտեսությունը արագ փոխվելու է, նման սիգնալներ չեն տալու, այլ կասեն, թե ինչ ուղղությամբ են ընթանալու, որ մաքսիմալ բարենպաստ պայմաններ ստեղծվեն: Բայց չէ՞ որ նրան այստեղ բերողը եւ մեծ հույսեր կապողն էլ նրան ներկայացնելիս էր զգուշացրել` դանդաղելու իրավունք չունեն եւ ոչ էլ ժամանակ։

Իսկ հիմա այն մասին, թե ինչպես է կանոնակարգում իր ժամանակը Կարապետյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս